Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

ԲՀԿ-ն կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ

ԲՀԿ-ն կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ
10.04.2014 | 12:35

ԲՀԿ-ն ՀՀ Նախագահի աշխատակազմից քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավեր է ստացել: Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ ղեկավարի խոսնակ Իվետա Տոնոյանը: «ԲՀԿ-ն հանդիպման է գնում երկրում էական փոփոխություններ իրականացնելու օրակարգով: ԲՀԿ-ն պատրաստվում է ներկայացնել ժողովրդի մոտ կուտակված և երկրի առաջ ծառացած հրատապ խնդիրների ցանկը և դրանց շուրջ ԲՀԿ մոտեցումները»,- ասվում է հայտարարության մեջ: Ոչիշխանականների քառյակի մյուս երեք կուսակցությունները տեղեկացվել են հանդիպման մասին և, ինչպես Տոնոյանի հայտարարության մեջ է նշվում, նրանք կտեղեկացվեն նաև հանդիպման արդյունքների մասին: Ասվում է նաև, որ «կոալիցիոն կառավարության մաս կազմելու խնդիրը ԲՀԿ օրակարգում չկա»:

Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը կմասնակցեն Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը և Ստեփան Մարգարյանը:

Դիտվել է՝ 1394

Մեկնաբանություններ